Հայաստանում բժշկական ռադիոիզոտոպների կենտրոնը կգործարկվի, ամենայն հավանականությամբ, այս տարվա ապրիլին։ Այս մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

Կենտրոնի շենքը, նրա խոսքով, արդեն պատրաստ է, եւ սարքավորումների մեծ մասը՝ նույնպես։ Մնում է գործարկել կենտրոնը, ինչը, ամենայն հավանականությամբ, կարվի արդեն գարնանը։ Առաջին բանը, որ կարվի, կենտրոնում ռադիոիզոտոպներ արտադրելն է, որոնք հնարավոր կլինի օգտագործել դիագնոստիկ եւ թերապեւտիկ նպատակներով։

Երբ կենտրոնը նորմալ սկսի աշխատել, այն կարող է հայ հիվանդներին ուռուցքային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման բազմաթիվ մեթոդներ առաջարկել, որոնք մինչեւ հիմա երկրում հասանելի չէին։ Այդ թվում՝ ՊԷՏ սքանավորում, որի հասանելիությունը, ըստ շատ մասնագետների, կօգնի Հայաստանում քաղցկեղի ախտորոշումը բարձրացնել նոր մակարդակ։ Սպասվում է, որ  կենտրոնում կկիրառվեն ճառագայթային թերապիայի նոր սարքեր, ուռուցքների բուժման այնպիսի առաջավոր տեխնոլոգիաներ, ինչպես գամմա–դանակը։ Եթե այդ բոլոր տեխնոլոգիաները հասանելի լինեն Հայաստանում եւ ավելի էժան, քան արտասահմանում, շատ հիվանդներ արտասահման բուժման կամ ախտորոշման մեկնելու կարիք չեն ունենա։

Հիշեցնենք, որ բժշկական իզոտոպների մոդուլը Ճառագայթային բժշկության գերակշռության կենտրոնի բաղադրիչն է, որը կառուցվում է  ՀԲ հիվանդությունների նախազգուշացման 12.4 մլն արժողությամբ ծրագրի միջոցներով։ Առաջին փուլի շրջանակում հնարավոր կդառնա պոզիտրոն–էմիսիոն տոմոգրաֆիան։ Երկրորդ փուլը կդառնա ճառագայթային ռադիոթերապիայի մասնաշենքը, երրորդը՝ ստացիոնար բաժանմունքը։

Կենտրոնը կունենա հզոր ախտորոշման լաբորատորիա, որի պլանային հզորությունը կկազմի տարեկան 1250 հիվանդ։