Որքա՞ն է պետությունը վճարում Հայաստանում ուռուցքային հիվանդների բուժման համար եւ բավարա՞ր է պետական ֆինանսավորումը արդյունավետ բուժում կազմակերպելու համար։ Այդ հարցերի պատասխաները օգնել է գտնել Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

Ուռուցքային հիվանդությունների բուժման մեթոդները կարելի է բաժանել 3 խմբի։ Դրանցից յուրաքանչյուրը տարբեր կերպ է ֆինանսավորվում։

Քիմաթերապիա

Քիմիաթերապիայի մեկ կուրսի համար պետությունը Հայաստանում վճարում է 60 000 դրամ, եթե հիվանդը 25 սոցխմբերից մեկում է ընդգրկված, եւ 30 000 դրամ, եթե հիվանդը սոցիալապես անապահով չի համարվում եւ ոչ մի հատուկ խմբում ներառված չէ։ Մեկ տարում (քիմիաթերապիայի 5 կուրս) մի սոցխմբի մարդիկ 300 000 դրամ են ստանում, իսկ մյուսները՝ 150 000։

Մասնագետների խոսքով՝ ցանկության դեպքում այդ գումարի մեջ տեղավորվել կարելի է, եթե, իհարկե, օգտագործել հին քիմիաթերապեւտիկ դեղեր, իսկ նորերը, որոնք ավելի արդյունավետ են, ավելի թանկ արժեն, եւ դրա համար հավելյալ գումարը պետք է վճարի հենց հիվանդը։  Առավել հաճախ խոսքը տեղական չափանիշներով շատ մեծ գումարի մասին է։ Կան դեղեր, որոնք արժեն, օրինակ, 800 000 դրամ մեկ կուրսի համար, եւ քաղցկեղի որոշ տեսակների դեպքում այդ դեղերն անփոխարինելի են։ Այդպիսով՝ մեծամասամբ  հիվանդների համար պետության տված գումարը չի բավականացնում։

Վիրաբուժական բուժում

Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում պետությունը վճարում է թե՛ բարորակ՛ թե՛ չարորակ։ուռուցքների հեռացման վիրահատությունների համար այն հիվանդների դեպքում, որոնք մտնում են այդ սոցխմբերից մեկի մեջ։  Այդ խմբերում չմտնող մարդկանց վիրահատությունների համար պետությունը վճարում է միայն այն դեպքում, եթե նրանց մոռ լաբորատոր կերպով հաստատվում է չարորակ ուռուցքը։ Մնացած դեպքերում վճարում է հենց հիվանդը»

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիա ստանալու համար 25 սոցխմբերի եւ հատուկ խմբերի հիվանդները պետպատվերով են բուժվում, իսկ մյուսները՝ պետք է ինքնուրույն վճարեն։

Քաղցկեղի բուժումը շատ թանկ է ամբողջ աշխարհում, եւ, ինչպես ասում են մասնագետները, ոչ մի պետություն չի կարող այն ամբողջովին հոգալ։ Զարգացած երկրներում կարող է օգնել բժշկական ապահովագրությունը, բայց Հայաստանում դա չկա, ուստի հիվանդները ստիպված են կամ հույսները դնել այն գումարի վրա, որը կարող է նրանց տրամադրել պետությունը կամ միջոցներ փնտրել հավելյալ գումարը վճարելու համար։ Հայաստանում եվրոպացի մասնագետների անցկացրած հետազոտությունների համաձայն՝ ընտանիքի մեկ անդմաի բուժումը կարող է միջին վիճակագրական հայ ընտանիքին աղքատության դուռը հասցնել։

Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ պետական ֆինանսավորման եւ համավճարման համակարգն այսօրվա դրությամբ հեռու է կատարյալ լինելուց, սակայն հատուկ կազմակերպությունները մտածում են այդ ուղղությամբ եւ միջոցներ են փնտրում բուժումն ավելի հասանելի դարձնելու համար։