Թուրքիայում կինը ՄՌՏ հետազոտություն անցնելիս մահացել է այդ գործողության ժամանակ օգտագործվող կոնտրաստային նյութից ալերգիկ ռեակցիայի հետեւանքով: Այս մասին գրում է Milliyet պարբերականը:

Երեք երեխաների մայր 50-ամյա Սոնգյուլ Դինչերի վիճակը կտրուկ վատացել է հունվարի 31-ին, Նիգդե քաղաքի պետական հիվանդանոցում ՄՌՏ հետազոտություն անցնելիս: Կնոջը հոսպիտալացրել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Պարբերականի տվյալներով՝ մասնագետները պարզել են կնոջ մահվան պատճառը. նրա մոտ ալերգիկ ռեակցիա է առացել կոնտրաստային նյութի հետեւանքով, որը ներարկել են հետազոտությունը սկսելիս: