Ծաղիկների արգելում բրիտանական 10 հիվանդանոցներից 9-ում։ Մեծ թվով հիվանդանոցներ հաստատել են նոր կանոններ առ այն, որ ծաղիկները տարածում են մանրէներ, ինչը  լրացուցիչ աշխատանք է ստեղծում բուժքույրերի համար։

Հիվանդանոցների մռայլ և տաղտկալի հիվանդասենյակներում գույների տարափը կարող է  լուսավորել նույնիսկ ամենադժվար օրերը, տեղեկացնում է Daily Mail-ը։ 

Համաձայն ուսումնասիրությունների՝ Մեծ Բրիտանիայի տասը Առողջապահության ազգային ծառայության (ԱԱԾ) հիվանդանոցներից ինը թույլ չեն տալիս հիվանդներին իրենց մահճակալների կողքին թարմ ծաղիկներ դնել ՝ չնայած մարդկանց չորսից երեքը դեմ են այս արգելքներին։ Մեծ թվով հիվանդանոցներ հաստատել են նոր կանոններ առ այն, որ ծաղիկները  տարածում են մանրէներ, գրգռում են ալերգիաներ՝ ստեղծելով  լրացուցիչ աշխատանք բուժքույրերի համար։

Այնուամենայնիվ 3700 բրիտանացիների շրջանում անցկացված հարցումից պարզ է դառնում, որ մարդկանց 90 տոկոսը գտնում է, որ ծաղիկները կարող են կտրուկ փոխել անհատի տրամադրությունը, երբ նա վատառողջ է, ինչպես նաև  կարծում են, որ ծաղկեփունջը կնպաստի հիվանդների ապաքինմանը։ Հարցվածների երեք-քառորդը չի համաձայնել նվերներն արգելող այս որոշման հետ։

 Այնուամենայնիվ հարցում անկացնող «Country Baskets» ծաղիկներ մատակարարող խանութը դիմել էր 105 հիվանդանոցների և հայտնաբերել, որ նրանցից 97-ում առկա էին թարմ ծաղիկներ, իսկ մնացածները չէին խրախուսում  ծաղկեփնջեր բերելը։ 

 «Մենք գնահատում ենք հիվանդասենյակներում ծաղիկների առկայության վերաբերյալ այս մտահոգությունը, բայց կան իրական, ապացուցված առավելություններ վատառողջ մարդկանց ծաղիկներ նվիրելու մեջ», - ասում է «Country Baskets» ընկերության խոսնակ Վենեսսա Հոդգսոնը։

Ըստ հոգեբան Էմմա Քեննիի, կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ  ծաղիկները կարող են հոգեբանական մեծ ազդեցություն ունենալ մարդու  ապաքինման կամ ընդհանուր առողջության վրա։

Հիվանդանոցային պայմաններում շատ կարևոր է, որ հիվանդները, որքան հնարավոր է, տրամադրվեն դրականորեն և լավատեսորեն։

Այժմ «Country Baskets»- ը Բրիտանիայում առաջին արհեստական ծաղիկներ վաճառող մեքենայով սկսել է «Ծաղկի ուժը» կարգախոսով իր քարոզարշավը Լիդսի սուրբ Ջեյմսի հիվանդանոցում։