Պոպպի Սքրինը ծնվելուց բավականին խոշոր երեխա էր՝ նա կշռում էր մոտ 5 կգ եւ մնացել էր մոր ծննդաբերական ուղիներում։ Աղջիկը խեղդվում էր, եւ բժիշկները նրա կյանքը փրկելու համար ստիպված  էին կոտրել ձեռքը։

«Մենք գիտեինք, որ Պոպպին խոշոր է, բայց չգիտեինք, որ այնքան, որ դա կարող է ծննդաբերության ժամանակ խնդիրներ առաջացնել», -  պատմում է մայրը՝ 26 ամյա Լյուսի Սքրինը։

 Պոպպին Լյուսիի երկրորդ երեխան է, եւ մայրը համոզված էր, որ ծնունդը հեշտ կանցնի, քանի որ կնոջ մարմինն արդեն գիտի ինչ անել։ Սակայն ամեն ինչ ընթացավ այլ կերպ։ Չնայած մոր եւ մանկաբարձների ճիգերին, աղջկա ուսերը մնացել էին մոր կոնքերում, եւ նա սկսել եր խեղդվել։

«Ամենուր լսվում եր տագնապի ազդանշանի ձայնը ,մարդիկ վազվզում էին իմ շուրջ՝ դա նման եր ֆիլմի տեսարանի... ես հասկացա, որ կորցնում եմ նրան, երբ մանկաբարձներից մեկի աչքերում արցունք տեսա։  Ես խնդրեցի նրանց անել հնարավոր ամեն ինչ, միայն թե փրկել նրան, - պատմում է Պոպպիի մայրը, - նրանք անհանգստացած ասացին, որ պետք է կոտրել Պոպպիի ձեռքը, բայց ես անգամ չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել նրանց... եթե նրանք չկոտրեին Պոպպիի ձեռքը, նա հիմա մեզ հետ չեր լինի»։

Աղջկա ձեռքը կոտրելուց հետո մանկաբարձներին վերջապես հաջողվեց ազատել այն, եւ օգնել նրան ծնվել։ Պոպպիի մայրը համոզված եր, որ ազջիկն արդեն մահացել է, սակայն 12 րոպե վերակենդանացման գործողություններից հետո աղջիկը սկսեց շնչել։ Հետո նրան տեղափոխեցին Բրիտանիայի Նյուպորտ քաղաքի Royal Gwent հիվանդանոցը։

Աղջկա ծնողներին տեղեկացրել էին, որ նա երկար ժամանակ մնացել է առանց օդի, եւ դա կարող է վատ անդրադառնալ ուղեղի աշխատանքի վրա, բայց ի ուրախություն բոլորի ամեն ինչ հաջող ավարտվեց, եւ արդեն 72 ժամ անց ամեն ինչ կարգին էր,  իսկ դժվար ծննդաբերության մասին հիշեցնում էր միայն գիպսապատ ձեռքը։ Ծնունդից 5 օր անց ծնողներին թույլատրեցին գրկել աղջկան, իսկ 5 շաբաթ անց նրան դուրս գրեցին։

Այսօր Պոպպին արդեն 8 ամսական է, եւ նա ամբողջովին առողջ է։  Իսկ աղջկա մայրը կոչ է անում բոլոր կանանց եւ գինեկոլոգներին հետեւել պտղի աճին հղիության ընթացքում խուսափելու համար այն բարդություններից, որոնց հետ առնչվեց Պոպպին։