Այն, որ կրծքավանդակում ցավերը կարող են սրիտի խնդիրների հետ կապված լինել՝ շատերը գիտեն: Բայց քչերը գիտեն այլ նշանների մասին, որոնք կարող են նշանակել, որ, հնարավոր է, սիրտը լիովին առողջ չէ:
Էներգիայի պակաս
Եթե ձեզ ամբողջ ժամանակ հոգնած եք զգում, եթե ամենասովորական առօրյա գործերի համար ձեր էներգիան չի բավականացնում, դա կարող է վկայել ձեր սրտի աշխատանքի անբավարար արդյունավետության մասին: Եվ հակառակը՝ էներգիայի բարձր մակարդակը ցույց է տալիս, որ ձեր սիրտն առողջ է:
Շնչառության խնդիրներ
Որեւէ ֆիզիկական ծանրաբեռնվածության, օրինակ՝ աստիճաններով բարձրանալուց հետո շնչառության խնդիրները կարող են սրտի հիվանդությունների նշան լինել: Եթե դժվարանում եք երկրորդ կամ երրորդ հարկ բարձրանալ, եթե ձեզ մոտ անմիջապես հեւոց է առաջանում, արժե սրտաբանի հետ խոսել:
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Եթե ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհարմարավետություն է առաջացնում կամ կրծքավանդակում ցավեր, բժշկի հետ խորհրդակցելու ճիշտ ժամանակն է:
Զարկերակ
Սրտի անոմալ ռիթմը եւս կարող է սրտի խնդիրների մասին վկայել: Իսկ եթե սրտի զարկերի թիվը րոպեում կազմում է 70-ից մինչեւ 80 զարկ, ապա դուք անհանգստանալու կարիք չունեք
Քաշ
Ավելորդ քաշը եւ ճարպակալումը էականորեն մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Եթե ձեր քաշը նորմայի սահմաններում չէ, դուք ավելի շուտ ռիսկի խմբում եք: Հատկապես այս պատճառով են մասնագետները սեփական քաշին հետեւելու խորհուրդ տալիս:
Կրծքավանդակում ծանրության զգացում
Եթե ժամանակ առ ժամանակ կրծքավանդակում ծանրության զգացում եք ունենում, հնարավոր է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեք: Կրծքավանդակում ցավը սրտի կաթվածի եւ սրտի աշխատանքի այլ խանգարումների ամենատարածված ախտանշաններից է:






