Ինչպես նորաձեւությունն է  անընդհատ փոփոխվում՝ գնում ու նորից վերադառնում, այդպես էլ բուժման հին մեթոդներն էլ երբեմն վերադառնում են, ասում է Fox News Health հեռուստաալիքի խմբագիր, բժիշկ Մենի Ալվարեսը:

Հնդկաստանում եւ այլ երկրներում արդեն 2500 տարի շարունակ պոդագրան, արթրիտը, գլխապտույտը, հայմորիտը եւ նույնիսկ բշտիկները բուժելու համար դիմում են տզրուկաբուժության:

Տզրուկի թքի մեջ պարունակվող ֆերմենտը ավելացնում է  արյան հոսքը դեպի վնասված հյուսվածքները:

Այլընտրանքային բժշկության փորձագետները, որքան էլ տարօրինակ թվա, կիրառում են  բանկաներ (վակուումային բուժում), որոնք իսկապես ունեն բուժիչ հատկություններ:

Հին Չինաստանում դրանք օգտագործվում էին մեջքի, պարանոցի, եւ ոտքերի ցավը բուժելու համար, ինչպես նաեւ մկանները թուլացնելու եւ արյան հոսքը վերականգնելու համար: Բանկաները նաեւ օգտագործվում են բռնված ուսերի սինդրոմի եւ մրսածության ախտանիշները թեթեւացնելու համար:

Հնագույն ժամանակներում հիպնոսը միայն ծեսերի  եւ կրոնական արարողությունների շամանակ է օգտագործվել,   սակայն 1700թ.-ից ի վեր այն կիրառվում է բժշկական նպատակներով: Այժմ հիպնոսը անհանգստությունը, թմրամոլություննը, անքնությունը, գիրությունը, ասթման բուժելու հիանալի միջոց է համարվում, ինչպես նաեւ երբեմն հիպնոսի օգնությանն են դիմում  ծննդաբերության ժամանակ: