Շտապօգնությունը Երեւանում մարտի 30-ին 583 կանչ է ստացել, ընդ որում, կանչերից ոչ մեկը կապված չի եղել վնասվածքների հետ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Հետաքրքիր է, որ այս թիվը, սպասումներին հակառակ, ավելի մեծ չէ, քան շտապօգնության ստացած կանչերի թիվը ցանկացած այլ օր: Ընդհակառակը, ինչպես նշեց Թագուհի Ստեփանյանը, կանչերի թիվը այս ձնառատ օրը սպասվածից փոքր էր: Տնօրենի խոսքով՝ մարտի 24-ին, օրինակ, Երեւանյան շտապօգնությունը ստացել էր 635 կանչ, մարտի 25-ին` 700, իսկ 26-ին` 599:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանում սառը ցիկլոնի պատճառով արձանագրվել են ջերմաստիճանի աննախադեպ նվազում եւ ինտենսիվ տեղումներ: Մարտի 30-ին առատ ձյան պատճառով փակվել են մի շարք ճանապարհներ, իսկ մարտի 31-ին բոլոր կրթական հաստատություններում դասերն ու պարապմունքները հետաձգել են: Եղանակի պատճառով մարդկանց խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս չգալ:






