Ճարպակալման զարգացումը նկատելիորեն բարձրացնում է քաղցկեղի միանգամից ինը տեսակների զարգացման հավանականությունը։ Դրա նոր վկայություններն են ներկայացրել բրիտանացի ու եվրոպացի բժիշկները, ասվում է BMJ ամսագրում հրապարակված հոդվածում։

«Անհրաժեշտ է եւս մեկ անգամ ստուգել մի քանի մանր դետալ, բայց արդեն հիմա կարելի է անխուսափելի եզրակացություն անել՝ ավելորդ քաշից ազատվելը կամ ճարպակալման զարգացման կանխումը կնվազեցնի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Ավելին՝ կան որոշ տվյալներ, որոնք հուշում են, որ մանկության տարիներին ճարպակալումը ազդում է հասուն կյանքում քաղցկեղի զարգացման հավանականության վրա»,- մեկնաբանել է հետազոտությունը Ի-գյոն Փարկը՝ Վաշինգթոնի համալսարանից։

Վերջին տարիներին գիտնականները ավելի շատ վկայություններ են գտնում այն մասին, որ ճարպակալումը ոչ միայն ավելացնում է ծանրաբեռնվածությունը կմախքի վրա, նպաստելով մետաբոլիզմի խնդիրներին,  ու ոչ միայն շաքարային դիաբետի առաջացման պատճառներից մեկն է, այլեւ բացասաբար էազդում օրգանիզմի մյուս մասերի վրա։ Օրինակ վերջերս ԱՄՆ գիտնականները պարզել են, որ կանանց ավելորդ քաշը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի կրկնությանը, նաեւ արագացնում ուղեղի ծերացումն ու առաջացնում փոփոխություններ ուղեղի աշխատանքում

Մարիա Կիրգիուն՝ Լոնդոնի Կայսերական քոլեջից, ու նրա գործընկերները վստահեցնում են, որ քաղցկեղի միանգամից ինը տեսակ, այդ թվում կրծքագեղձի քաղցկեղը, կարող են նկատելիորեն հաճախ առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են ճարպակալման թեթեւ ու ծանր տեսակներից։

Նման եզրակացության են հանգել գիտնականները, վերլուծելով ավելի քան երկու հարյուր այլ գիտական աշխատությունների տվյալները , որոնց հեղինակները ուսումնասիրել էին ճարպակալման զարգացման հնարավոր հետեւանքները՝ այդ թվում քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման հավանականությունը ։ Այդ հետազոտություններին ընդհանուր առմամբ մասնակցել է մի քանի հազար մարդ, որոնք տառապում էին ճարպակալումից կամ քաղցկեղից։

Դեպքերի մեծ մասում գիտնականները չեն գտել կապ քաղցկեղի ու ճարպակալման միջեւ, սակայն հետազոտությունների 13 տոկոսում, որոնք կապակցված են եղել քաղցկեղի 9 տեսակների զարգացման հետ, նման կապ այնուամենայնիվ գոյություն ուներ։ Այդ բոլոր ուռուցքները կապակցված են եղել մարսողական համակարգի աշխատանքի հետ, օրինակ ուղիղ աղիի, ստամոքսի, կերակրափողի կամ հաստ աղիի քաղցկեղը, կամ էլ հորմանալ խանգարումների հետ՝ երիկամների քաղցկեղը, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձի, արգանդի մարմնի կամ արյան քաղցկեղները։

Քաղցկեղի բոլոր այս տեսակների զարգացման հավանականությունը աճում էր ավելորդ կիլոգրամների աճին զուգահեռ, բայց քաղցկեղի տարբեր տեսակներ տարբեր կերպ են արձագանքել մարմնի զանգվածի բարձրացմանը։ Օրինակ ուղիղ աղիի քաղցկեղի դեպքում դրա զարգացման հավանականությունը գրեթե նույնատեսակ է եղել ճարպակալման բոլոր մակարդակների համար, իսկ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում՝ այդ հավանականությունը 50 տոկոսով բարձրանում էր յուրաքանչյուր 5 կիլոգրամ ավելորդ քաշից։