ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն անձնակազմին ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին` Նելսոն Զուլոյանին: Նախարարը հույս հայտնեց, որ կազամերպչական ունակությունների եւ կառավարման հմտությունների շնորհիվ Նելսոն Զուլոյանը կկարողանա թիմային աշխատանքը դարձնել առավել արդյունավետ եւ նորարարական` օգտագործելով առողջապահության նախարարության ողջ ներուժը:

«Ծանոթ լինելով պարոն Զուլոյանի գործունեությանը նախորդ աշխատավայրում` համոզված եմ, որ դա նրան կհաջողվի»,- նշեց Լեւոն Ալթունյանը:

Նելսոն Զուլոյանը վստահություն հայտնեց, որ առողջապահության թիմը լավագույնն է դառնալու, եւ ջանք չի խնայի նախարարության աշխատանքները հանրապետության վարչապետի եւ նախարարի տեսլականին համահունչ կազմակերպելու համար:

Նելսոն Զուլոյանը 2012-2017թթ. ղեկավարել է ՀՀ առաղջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: