Նեղ մասնագիտություններ ունեցող երեւանցի բժիշկները մարտի սկզբից այցելում են մարզային բուժհաստատություններ եւ անվճար խորհրդատվություն են տրամադրում:  Նախաձեռնությունը պատկանում է «Առողջապահական կազմակերպիչների միավորում» ՀԿ-ին, ու դրա շրջանակում  տարբեր բուժհաստատություններ 21 այց է կազմակերպվել, իսկ նախատեսվում ՝ 71 այդպիսի այց:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ առողջապահության նախարարության բուժօգոնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Նա նշեց, որ Հայաստանի մարզային բուժհաստատությունները նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներով ապահովելու  խնդիրը պահպանվում է. որոշ մասնագետների դեպքում նրանց  թիվը պահանջվածից  3  անգամ քիչ է: Հենց այդ պատճառով էլ «առողջապահության կազմակերպիչները»  որոշել են բաց դռների օր անցկացնել, ընդ որում՝ ոչ միայն խոշոր բուժհաստատություններում, այլեւ պոլիկլինիկաներում եւ անգամ սահմանամերևձ համայնքերի ամբուլատորիաներում:

Կոտայքի, Արմավիիրի, Արարատի, Սյունիքի  մարզեր նման 21-րդ այցի ընթացքում  արդեն շուրջ 3000 հիվանդ է հետազոտվել: Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է մոտավորապես  10000 հիվանդի ընդունել,  բայց եթե դիմող քաղաքացիների թիվը ավելի մեծ լինի, ժամանակացույցում փոփոխություն կարվի:

Ակցիայի շրջանակում տեղերում կազմակերպվում են նաեւ լաբորատոր-գործիքային հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում հիվանդներն ուղեգիր են ստանում Երեւանի հաստատություններ:

Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝  երեւանյան բժիշկների տրանսպորտի եւ կեցության հետ կապված ծախսերը հոգում են տեղի բժշկական կենտրոններն ու մարզային վարչական կառույցները:  Ինչ վերաբերում է դժվարամատչելի հետազոտություններին եւ բուժմանը, ինչպես նշեց ԱՆ ներկայացուցիչը, բոլոր բուժհաստատությունները հնարավորություն ունեն պետական արտոնյալ ծրագրերից չօգտվող շահառուներին անվճար բուժօգնություն տրամադրել  իրենց պետական ֆինանսավորման  5% -ի չափով: Եթե, իհարկե, խոսքը, շատ թանկարժեք վիրահատությունների մասին չէ, ինչպես, օրինակ, փոխպատվաստումը: Այնպես որ, ֆինանսական այս բեռը նույնպես դրված  է այն բուժհաստատությունների վրա, որոնք նման բուժօգնություն ցուցաբերում են:

Ընդ որում, Ծաղիկ Վարդանյանը խոստացավ, որ ԱՆ-ն հետեւողական է լինելու այդ մարդկանց բուժման հարցում, ողջ գործընթացը վերահսկվելու է:

Նրա խոսքով՝ մարզերում հիվանդաթյունների մասին նոր տվյալներ ներկայացնել դեռ վաղ է, տեղեկատվությունը հավաքագրվում է,  վերլուծվում է, իսկ եզրակացոությունը ԱՆ-ն կներկայացնի վերջում՝ մարտի  25-ից հետո: Բայց արդեն հիմա կարելի է ասել, որ լուրջ խնդիր է ակնաբուժական ծառայությունների մատչելությունը, հատկապես՝ տարեցների համար: Ընդ որում՝ խնդիրը կապված է եւ 65 տարեկանից բարձր անձանց վճարունակության, եւ մասնագետների պակասի հետ: Նա ասաց, որ ներկայումս հարցը քննարկվում է  նախարարությունում, որի արդյունքում կմշակվի տարեց մարդկանց մոտ կատարակտայի բուժման ծրագիր: