Վոլգայից հետո Եվրոպայի ամենամեծ գետում՝ Դանուբում, միկրոօրգանիզմներ են հայտնաբերել, որոնցով վարակվելը կարող է մարդու համար շատ վտանգավոր լինել, քանի որ այս միկրոօրգանիզմները հակաբիոտիկների մեծամասնության նկատմամբ զգայուն չեն: Այս մասին նշված է PLOS One-ում:

Դանուբի էկոլոգիական վիճակի հերթական ստուգման ժամանակ Ավստրիայի Գրացի գիտնականները ջրի նմուշներում բակտերիաներ են հայտնաբերել, որոնք 21 հակաբիոտիկներից 20-ի նկատմամբ կայուն են: Յուրաքանչյուր երրորդ նմուշում հակաբիոտիկներից մեկի նկատմամբ կայում մանրէներ են հայտնաբերվել, յուրաքանչյուր 10-րդ նմուշում՝ միանգամից մի քանի հակաբիոտիկների նկատմամբ:

Ավստրիացի գիտնականների հատուկ տագնապն են հարուցում Escherichia coli եւ Klebsiella spp բակտերիաների բազմառեզիստենտ շտամները: Դրանք բնակություն են հաստատում աղիներում եւ մեծ վտանգ են ներկայացնում թույլ իմունիտետով մարդկանց համար: Այսպիսի ինֆեկցիայի հետեւանքները տատանվում են փորլուծությունից մինչեւ միզուղիների մահացու բորբոքումներ եւ մենինգիտ:

Հիշեցնենք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն առաջանում է բժշկության եւ անասնաբուժության մեջ այս դեղամիջոցների լայն կիրառման պատճառով: Զարգանալով օրգանիզմում, հոսող ջրերում կամ բուժհաստատությունների տարբեր մակերեւույթներին՝ վտանգավոր մանրէները ընկնում են ջրամբարների մեջ: Սովորաբար դրանց թիվը մեծանում է տարվա տաք եղանակին, նաեւ անձրեւների շրջանում, երբ զտող կառույցները չեն հասցնում մաքրել ջրի զանգվածը: