ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հրամանով Ծաղիկ Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Կարեւորելով ՊԱԳ-ի գործառույթները` նոր ղեկավարին կառույցի անձնակազմին ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հույս է հայտնել, որ Ծաղիկ Վարդանյանի գլխավորությամբ աշխատանքները կընթանան ժամանակի պահանջներին համընթաց։

Ծաղիկ Վարդանյանը 2013թվականից  զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնը։