Նորածնի ծնողները հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կղանքով լի տակդիրներ են փոխում։  Կղանքի բազմաթիվ գույները եւ կազմությունը երբեմն նրանց համար կարող են մտահոգիչ թվալ եւ նույնիսկ ապշեցնել։  Փորձենք պարզել, թե որոնք են առողջ երանգներ, եւ որոնց դեպքում պետք է անհապաղ մանկաբույժին դիմել, ասում է Քլիվլենդի կլինիկան։

Կանաչա-սեւավուն.

Մի քանի օրական երեխայի առաջին կղանքը, որ մեկոնիում է կոչվում, ազատում է նորածնի մարմինը արգանդում ներկլանված բոլոր նյութերից՝ ամնիոտիկ հեղուկ, աղիքային էպիթելային բջիջներ, լանուգո, լորձ, լեղի եւ ջուր (եթե նշվածները առկա չեն, հարկավոր է հաղորդել այդ մասին մանկաբույժին)։ Կղանքը նաեւ շատ կպչուն է։ Այն մաքրելու համար բազմաթիվ անձեռոցիկներ պետք կլինեն։

Դեղին, չձեւավորված եւ քաղցր հոտով.

Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում կրծկեր երեխաները օրվա ընթացքում 3-4 անգամ մանանեխա-դեղնավուն, չձեւավորված եւ ջրիկ կղանք են արտաթորում։ Շատ երեխաներ կղանք են արտաթորում յուրաքանչյուր կերակրումից հետո, այնպես որ կարիք չկա անհանգստանալ,  որ համապատասխան չափսի տակդիրները ստիպված եք փոխել ավելի հաճախ, քան սպասվում էր։ Ավելի ուշ երեխաները կարող են կղանք արտաթորել նույն ռեժիմով կամ մինչեւ օրը մեկ անգամ հաճախականությամբ։ Երկու դեպքերն էլ նորմալ են։

Մուգ, գորշավուն եւ ուժեղ հոտով.

Արհեստական սնունդ ընդունող երեխաները ավելի խիտ եւ առավել մուգ գույնի կղանք են ունենում՝ ծնված օրվանից օրը մեկ անգամ հաճախականությամբ  (երբեմն առավել հաճախ)։  Նրանց կղանքը սովորաբար գորշավուն է, բայց կարող է լինել նաեւ դեղին կամ կանաչավուն։  Արտաքինից նման է գետնանշի յուղի կամ հումուսի (շուտով այն սրտխառնոց չի առաջացնի՝  «երկաթե» ստամոքս կունենաք)։

Կանաչա-շագանակագույն.

Այստեղ էլ անհանգստանալու կարիք չկա. պինդ կերակրի անցնելուց հետո համոզված եղեք, որ տակդիր փոխելիս բոլորովին նոր երանգի եք հանդիպելու։ Կերակրի տեսականին փոխվելուն զուգընթաց նկատվում են նոր երանգներ՝  նարնջագույն կամ դեղին, երբեմն ամբողջական հատիկների պարունակությամբ։

Սովորաբար շագանակագույն, համեմատաբար ձեւավորված.

Չոչի անցած երեխաների կղանքը աստիճանաբար ավելի ձեւավորված է դառնում։ Արտաթորման հաճախականությունը կարեւոր չէ։ Կարեւորը ֆիզիկական հատկություններն են։ Արտաքին ստորին հատվածի հոտը սկսում է չափահաս մարդու  կղանքի հոտին նմանվել։

Մուգ կանաչ.

Խիտ, գիշերը սեւամորթին նմանվող կղանքը կարող է խիստ անհանգստացնել, բայց սովորաբար դրա համար հիմքեր չկան։ Տվյալ գույնի հիմնական պատասխանատուն երկաթի հավելումներն են, կամ երկաթով հարստացված արհեստական կերակուրները։ Հիշյալ գունավորումը ոչ մի աղդեցություն չունի երեխայի առողջության վրա՝ եթե միայն  հաշվի չառնենք ձեր ախորժակի կորուստը։

Բաց կանաչ,  փրփրոտ. 

Խոսքն այստեղ երեքնուկի գույնի մասին է։ Այս երանգը կարող է հանդիպել այն կրծկեր երեխաների մոտ, որոնք սնվելիս հաճախ են փոխում կուրծքը՝ ավելի ցածր յուղայնությամբ կաթ ընդունելով։ Հարկավոր է մեկ կրծքով կերակրել այնքան, մինչ այն դատարկվի։  Բաց կանաչ կղանքը կարող է նաեւ վիրուսի արդյունք լինել, այնպես որ եթե երեխան իրեն նորմալ չի զգում, մանկաբույժին դիմելու անհրաժեշտության կա։

Կարմիր.

Երեխայի կղանքը չպետք է կարմիր լինի։ Դրա համար ոչ վտանգավոր պատճառներ իհարկե կարող են լինել՝ բազուկ, որոշ դեղամիջոցներ կամ սննդային ներկանյութեր։ Այնուամենայնիվ, տակդիրում կարմիր բծերը կարող են կղանքի մեջ արյան առկայության նշան լինել։ Կարմիր բծերի փոքր քանակը կարող է նաեւ փորկապության հետեւանք լինել, սակայն դրանց մեծ քանակն արդեն լուրջ մտահոգության պատճառ է հանդիսանում։

Կավճային սպիտակ.

«Ուրվականի» տեսքով կղանքը կատակ բան չէ։ Եթե երեխայի մոտ լեղի չի արտազատվում (որը կղանքին բնորոշ երանգ է տալիս), կղանքն անգույն  է, սպիտակ կամ կավճագույն։ Սա կարող է լյարդի կամ լեղապարկի լուրջ պրոբլեմի նշան լինել։

Սեւ.

Եթե ձյութանման կղանքը նորածինների մոտ նորմալ երեւույթ է համարվում, ապա 3 օրականից բարձր երեխաների մոտ այն արդեն մտահոգության տեղիք է տալիս։ Այսպիսի խիտ, սեւ կղանքը, որ մելենա է կոչվում, կարող է երեխայի աղեստամոքսային ուղու վերին հատվածում արյան առկայության  նշան լինել։