Զիկա վիրուսի փոխանցում է արձանագրվել 84 երկրներում եւ տարածքներում: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Փետրվարի 1-ից, սակայն, այս ցանկը չի ընդլայնվում: Միաժամանակ, 29-ի փոխարեն 31-ի հասել այն երկրների եւ տարածքների ցանկը, որտեղ վկայություններ կան Զիկա վիրուսով վարակվելու եւ նորածինների մոտ միկրոցեֆալիայի եւ կենտրոնական նյարդային համակարգի զարգացման այլ խանգարումների միջեւ:

Փետրվարի սկզբից այդ ցանկում ներառվել են նաեւ Մեքսիկան եւ Սեն Մարտեն կղզին: Կյուրասաոն, ինչպես նաեւ Տրինիդադ եւ Տոբագոն իրենց հերթին հաղորդել են, որ Գիհեն-Բարեի համախտանիշի դեպքերի թիվը կապում են Զիկա վիրուսով վարակվելու հետ:

ԱՀԿ-ի տվյալներում առանձին երկրներում հիվանդացության վիճակագրություն չկա, սակայն նշվում է, որ Զիկա վիրուսով վարակվելու մասին տեղեկություններ են ստացվել 84 երկրներից ու տարածքներից: Ընդ որում՝ դրանցից 13-ում մարդուց մարդուն վիրուսի փոխանցման մասին վկայություններ կան:

ԱՀԿ-ն նշում է, որ ընդհանուր առմամբ գլոբալ վտանգի գնահատականը չի փոխվել: