Դուք կարող եք պատկերացնել  հիվանդասենյակ կամ խոհանոցի սեղան՝ ազատ մանրէներից առանց որևէ ախտահանող նյութի: Հենց սա էլ ընկած է Ավստրալիայի գիտնականների հիասքանչ բացահայտման հիմքում:

Nature Communications-ում հրապարակված հոդվածում նրանք գրում են, թե ինչպես  ճպուռի ուսումնասիրությունը հանգեցրեց նրանց մանրէներին ֆիզիկապես խժռող նանոտեխնոլոգիական ծածկույթների հայտնաբերմանը:

Մանրէներին սպանած նյութը 1990-ական թվականներին պատահական հայտնաբերված սեւ սիլիկոնն է, իսկ ներկա ժամանակներում այն դիտարկվում է որպես հեռանկարային կիսահաղորդիչ նյութ արեւային  մարտկոցների համար:

Էլեկտրոնային մանրադիտակով գիտնականները տեսան, որ այդ ծածկությը պատռում է ցանկացած մանրէի բջջապատը հաղորդակցույան մեջ մտնելիս, հաղորդում է Newsmax Health-ը։

Անցյալ տարի Ելենա Իվանովայի ղեկավարած հետազոտողների թիմը Մելբուրունի Սուինբուրն տեխնոլոգիական համալսարանից զարմանքով հայտնաբերեց, որ    ծղրիդի թեւերը սպանում են մարդկանց ախտահարող եւ հակաբիոտիկների հանդեպ կայուն օպորտունիստական բակտերիան՝ Pseudomonas aeruginsoa-ն (կապտաթարախային ցուպիկ):

Ավելի մանրակրկիտ ուսումնասիրելով ՝ նրանք բացահայտեցին, որ պատասխանը թեւերի վրայի կենսաքիմիական նյութերի  մեջ չէ, յակլ նանոսյունի, որի վրա շերտերով տեղակայված էին բակտերիաները:

Այնուհետեւ թիմն ուսումնասիրեց Ավստրալիական կարմիր ճպուռի կիսաթափանցիկ առաջային թեւերի միացման նոնոկառուցվածքը:

Ճպուռի թեւերն ու սեւ սիլիկոնը ուսումնասիրվեցին լաբորատորիայում, եւ պարզվեց, որ երկուսն էլ անխիղճ սպանում են մանրէներին:

Մարդու հպման ընթացքում ծածկույթները սպանեցին բակտերիաների երկու տեսակ՝ գրամ բացասական եւ գրամ դրական, ինչպես նաեւ քնած մանրէների պաշտպանիչ թաղանթն ու սպորները: