Այս պահին մշակվում եւ հստակեցվում են պարտադիր բժշկական ապահովագրավճարի չափերը։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, Արտաշատի բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ զրույցում Արարատի մարզ կատարասծ այցի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ Հայաստանում կներդրվի բժշկական պարտադիր ապահովագրությունը։ Նա բուժաշխատողներին վստահեցրել է, որ իրենք եւս ներգրավված կլինեն։
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Լեւոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է, որն այժմ ամբողջությամբ տեղակայվել է ադմինիստրատիվ մասնաշենքում։ Նա շրջել է կենտրոնում, հետաքրքրվել հատկապես մանկական բաժանմունքում բուժվող հիվանդներիվիճակով, նրանց բուժման արդյունքներով։
Կենտրոնի բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ նախարար Ալթունյանը ներկայացրել էոլորտում իրականացվող բարեփոխումներըեւ դրանցից ակնկալվող արդյունքները։ Անդրադառնալով էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը` նա նշել է, որ սկզբնական շրջանում գուցե դժվար կլինի, սակայն կհամոզվեն, թե այն որքան կարեւոր է
Նախարարը բուժաշխատողներին հորդորել է վստահել իրենց ուժերին։ «Մենք բոլորս ուզում ենք գերմանական բժշկություն ունենալ։ Գերմանացիները մեզանից ավելի խելացի չեն։ Պարզապես նրանք անում են այն` ինչ գրված է, ինչպես կարգն է։ Մենք կգրենք այդ կարգերը եւ ձեզ հետ միասին կփորձենք Հայաստանի բժշկության նոր մակարդակ ապահովել»,-ասել է Լեւոն Ալթունյանը։
Նա նշել է, որ գլխավոր մասնագետների աշխատանքային խմբերն ակտիվորեն զբաղվում են կլինիկական ուղեցույցների եւ պացիենտի վարման գործելակարգերի մշակմամբ։
Կենտրոնի բուժաշխատողները նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները։ Բարձրացված առանձին հարցերի պարզաբանումները նախարարը խոստացել է տալ խնդիրներին մանրամասն ծանոթանալուց հետո։






