Ամերիկացի գիտնականները ստեղծել են բակտերիալ ինֆեկցիաների արագ հայտնաբերման սարք:
Բակտերիաների որոշման ժամանակակից մեթոդները նվազագույնը մի քանի օր են պահանջում, որոնց ընթացքում ցնուցող միջավայրում ցրված բակտերիաները պետք է «աճեն»: Դրանից բացի, ճշգրիտ արդյունքների համար անհրաժեշտ են ստերիլություն եւ որոշակի ջերմաստիճան ու ճնշում: Այս բոլոր պայմաները կարելի է պահպանել լաբորատորիայում, սակայն զարգացող երկրներում կամ աշխարհի հեռավոր անկյուններում դա խնդրահարույց է:
Մասնագետների խումբը ստեղծել է ախտորոշման շարժական սարք, որը մարտկոցներով է աշխատում: Կոշիկի տուփի չափերով սարքը թույլ է տալիս ախտորոշում կատարել դաշտային պայմաններում եւ սեղմ ժամկետներում: Այն կատարում է վերակոմբինազային պոլիմերազային ամպլիֆիկացիա՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի այլընտրանքը, որը թույլ է տալիս տառացիորեն մի քանի րոպեում մեծացնել գենետիկ նյութի քանակը: Սարքում օգտագործվում է խորշիկներ ունեցող փոխվող քարթրիջ, որի օգնությամբ ախտորոշվում է միաժամանակ 16 հիվանդություն:
Ռեակցիան կարող է ընթանալ նաեւ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, սակայն ավելի լավ է ընթանում Ցելսիուսի 37–42 աստիճանի դեպքում: Մինչեւ անհրաժեշտ քանակ բակտերիաների թվի ավելացումից հետո դրանց վրա կարելի է թեստավորել հակաբիոտիկները եւ ընտրել այն, որի նկատմամբ բակտերիան կայունություն չունի:
Հետազոտողները սարքը թեստավորել են բակտերիաների մի քանի շտամների վրա եւ գոհացուցիչ արդյունքներ ստացել: Դրանից բացի, նրանք կարծում են, որ իրենց սարքը օգտակար կլինի քիմիատերապիայում արդյունավեր որոշումների որոնման համար:
Հետազոտությունը հրապարակվել է Applied and Environmental Microbiology ամսագրում:






