Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան ՆՏՎ-ի հետ հարցազրույցում կոչ է արել չթուլանալ՝ սեզոնային H3N2 վիրուսին հաջորդ վիրուսն է փոխարինելու:
Այս համաճարակային սեզոնը սովորականից շուտ է սկսվել՝ ռուսաստանցիները սկսել են հիվանդանալ արդեն դեկտեմբերից, չնայած բժիշկները պատրաստվաում էին այն սովորականի պես դիմավորել ամանորյա արձակուրդներից հետո: Այդուհանդերձ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով՝ ավելի մեծ թվով չեն հիվանդացել, քան նախորդ տարիներին, մահացու դեպքերը եզակի են եղել: Բժիշկների տվյալներով՝ անցած սեզոնի համեմատությամբ գրիպից մահացությունը 20 անգամ քիչ է եղել:
«Այսօր Ռուսաստանի գրեթե ամբողջ տարածքում գրիպի H3N2 վիրուս (հոնկոնգյան տարբերակ) չկա, չնայած այս վիրուսը քիչ աղետ չպատճառեց Եվրոպային եւ ընդհանրապես ամբողջ Հյուսիսային կիսագնդին: Մեզ մոտ այս տեսակետից ավելի հանգիստ էր՝ զանգավածաբար դեղեր չեն գնել, դիմակներ են հագել, սովորեցին ձեռքերն ու դեմքը լվանալ, գաջեթները մշակել: Չնայած համաճարակային սեզոնն ավարտվում է, «Ռոսպոտրեբնադզոր»-ը ռուսաստանցիներին կոչ է անում չթուլանալ: Սեզոնային վիրուսի ետեւից ավելի վտանգավոր՝ գրիպի B վիրուսն է գալիս»,- ասել է ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
Համաճարակաբանները միմյանց հետ զրույցներում իրադարձությունների զարգացման նման տարբերակը «պոչ» են անվանում, որը կարող է ձգվել ընդհուպ մինչեւ մայիս:
«Գրիպի В վիրուսը պակաս վարակիչ է, ախտահարում է ավելի քիչ թվով մարդկանց, բայց, որպես կանոն, ավելի ծանր կլինիկա է առաջացնում,- պարզաբանել է Պոպովան: - Այն կարող է ծանր բարդություններ առաջացնել՝ ստորին շնչուղիների ախտահարում, բրոնխիտ, թոքաբորբ: Այդ պատճառով առաջին իսկ ախտանշանների դեպքում շտապ բժշկի դիմեք»:
Ինչով է վտանգավոր В վիրուսը
Շատ դժվար է կռահել, որ դուք վարակվել եք գրիպի հատկապես В վիրուսով, քանի որ ախտանշաները նման են սովորական գրիպին: Բժիշկ համաճարակաբանները պարզաբանում են, որ գրիպի В վիրուսը, որպես կանոն, ծանր ձեւ չի ունենում, թեթեւ է ընթանում: Սակայն ախտանշանները նույնն են՝ գաղտնի շրջանը տեւում է մի քանի ժամից մինչեւ 1-2 օր, որից հետո տեղի է ունենում ջերմության կտրուկ բարձրացում (երբեմն՝ մինչեւ 39 աստիճան), թունավորում, դող, մկաններում ցավ:
Հիմնական վտանգն այն է, որ այն չափազանց արագ է թոքերն ախտահարում: Առաջանում է քիթըմպանային չորության զգացում, կտրուկ չոր հազ, որը կարող է ուղեկցվել կրծոսկրի տակ ցավով: Անկողնային ռեժիմով ճիշտ բուժման դեպքում, որպես կանոն, ախտանշանները մի քանի օրում վերանում են: Սակայն հոգնածությունը եւ արագ ուժասպառ լինելը կարող են շարունակվել մեկ շաբաթ:






