ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի մոտ պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքը։

Կարեւորելով առաջադեմ եւ ժամանակակից համակարգի ներդրումը՝ նախարարը նշել է, որ ակնկալում է բոլորի աջակցությունը։

Քննարկման ընթացքում բժշկական հաստատությունների ղեկավարները ներկայացրել են իրենց կենտրոններում տվյալների մուտքագրման ընթացքը, առանձնահատկությունները եւ պարզաբանման կարիք ունեցող հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարության կողմից ձեւավորված խումբն, ըստ անհրաժեշտության, կայցելի բժշկական հաստատություններ` տեղում օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Ալթունյանը նշել է, որ նման քննարկումները կկրեն պարբերական բնույթ, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքելու ծագող բոլոր հարցերին եւ նպաստելու համակարգի սահուն ներդմանը: