Նախարարի հրամանով հաստատվել է մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման կարգը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարարի հրամանով հաստատվել են.

Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման գործընթացին ներկայացվող պահանջներն ու պայմանները

Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման հարցաշարը

Թեստավորումը կիրականացվի ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով, թեստերի օրինակելի նմուշները կցվում են:

Թեստավորման նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են: Կազմվում են թեստավորման գործընթացի անհատական ժամանակացույցեր` ըստ մարզերի և ծննդօգնության հաստատությունների: