Նովոսիբիրսկի 29 տարեկան բնակչուհին դատարանով տեղի ծննդատնից բարոյական վնասի դիմաց 45 հազար ռուբլու փոխհատուցում է ստացել գինեկոլոգի մոտ հետազոտվելիս կուսությունից զրկվելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Ռերբերգ եւ գործընկերներ» իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Տատյանա Պոպովան:
Ավելի քան մեկ տարի առաջ աղջիկը թիվ 6 ծննդատան կանացի կոնսուլտացիայում պլանային ընդունելության է եկել երիտասարդ գինեկոլոգի մոտ: Այցելուն բժշկին զգուշացրել է, որ կույս է, սակայն արդյունքում բժիշկը վնասել է նրա կուսաթաղանթը: Դատարանը գործը քննել է մեկ տարի եւ մարտի 31-ին որոշում է կայացրել:
«Դատարանը հայցը մասամբ է բավարարել եւ որոշել է փոխհատուցում վճարել: Մեր երկրում բարոյական վնասի համար 45 հազար ռուբլու փոխհատուցումը բավական մեծ գումար է՝ հաշվի առնելով, որ մարդն առանց ոտքի, ձեռքի կամ աչքի չի մնացել, շարունակում է ապրել…»,- ասել է Պոպովան:
Նա ասել է, որ հայցում ի սկզբանե նշված էր 2 մլն ռուբլու փոխհատուցման մասին: Իրավաբանի խոսքով՝ գումարը ձեւակերպվել է ելնելով աղջկա ցանկությունից եւ նման գործեր քննելու արտասահմանյան պրակտիկայից: Ռուսական պրակտիկա չկա, ընդգծել է փաստաբանը:
Իրավաբանը դատարանի որոշումը Ռուսաստանում նախադեպային է համարել, քանի որ նման դեպքը, ըստ էության, առողջությանը վնասի պատճառում չի համարվում:
«Քրեական դատավարությունում սեռական անձեռնմխելիության դեմ հանգագործությունները քննելիս առողջության պատճառված վնասը գնահատվում է ընդհանրության մեջ, բայց առանձին կուսաթաղանթի մասով երբեք չի քննվել: Համապատասխանաբար, այս համատեքստում Ռուսաստանում սա նախադեպային է համարվում: Դատարանը գնահատել է բարոյական վնասը, որը պատճառվել է ոչ պատշաճ որակի ծառայության մատուցման հետեւանքով: Այսինքն՝ մասնագետն այնքան բանատեղյակ չէր, որ իր կույս լինելու մասին զգուշացրած աղջան զննել է այնպես, ինչպես կնոջը կզններ»,- ասել է Պոպովան: Նա նշել է, որ դատարանը բժշկի մեղքը հաստատել է ըստ ապացույցների համադրության՝ ներառյալ դատաբժշկական փորձաքննությունը:






