ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով դադարեցվել եւ շրջանառությունից հանվել են «Կլացիդ ՍՌ կարգավորվող ձերբազատմամբ թաղանթապատ դեղահատեր 500մգ, 14/1x14 բլիստերում (սերիա` 6055984, պիտանիության ժամկետ` 05.2020)» եւ Ուկրաինայի «Զդորովյե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գլիբենկլամիդ-Զդորովյե, գլիբենկլամիդ, դեղահատեր 5մգ (50) պլաստիկե տարայում (սերիա` 30716)» դեղերը:Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հայտնաբերված «Կլացիդ ՍՌ կարգավորվող ձերբազատմամբ թաղանթապատ դեղահատեր 500մգ, 14/1x14 բլիստերում (սերիա` 6055984, պիտանիության ժամկետ` 05.2020)» դեղի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ Ուկրաինայի «Զդորովյե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գլիբենկլամիդ-Զդորովյե, գլիբենկլամիդ, դեղահատեր 5մգ (50) պլաստիկե տարայում (սերիա` 30716)» դեղի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ որակը չի համապատասխանում Հայաստանում հաստատված հատկորոշիչների պահանջներին` «նկարագրություն» եւ «գլիբենկլամիդի իսկություն» կետերով:
Նշված դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպությունները նախարարի հանձնարարությամբ պարտավորվել են հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից եւ բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:






