Հիմք ընդունելով «Ակադեմիկոս  Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի  եւ «Սանտեն» ԲԸ գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Ֆինլանդիայի «Սանտեն ԲԸ, Նիթիհաանկատու 20, 33720 Տամպերե» դեղագործական ընկերության արտադրության «Լեկրոլին, քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ, 20մգ/մլ, 10մլ պլաստիկե սրվակ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է եւ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններում առկա է նույն ընկերության արտադրության «Լեկրոլին,  քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ 40մգ/մլ, 5մլ պլաստիկե սրվակ» դեղը:  

«Սանտեն» ընկերության պարզաբանմամբ` նպատակահարմար չէ «Լեկրոլին,  քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ 40մգ/մլ, 5մլ պլաստիկե սրվակ» դեղի առկայության պայմաններում ներմուծել նույն դեղի 20մգ/մլ, 10մլ դեղաձեւը: