Հայաստանի առողջապահության նախարարությունում քննարկվում է ընտանեկան կամ տեղամասային բժշկի մոտ դեղորայքի որոշակի պաշար ունենալու հարցը։ Այս մասին ապրիլի 2-ին հայտնել է նախարար Դերենիկ Դումանյանը, մայրաքաղաքի թիվ 17 պոլիկլինիկա այցելելու ժամանակ։Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Բժիշկը կանչի գնա բուժքրոջ հետ՝ դեղերի փոքրիկ պայուսակով եւ անհրաժեշտության դեպքում ներարկում կատարի, կարող է նաեւ մի քանի դեղահաբ թողնել հիվանդի մոտ։ Նույն ծառայությունը կարելի է մատուցել նաեւ այցերի դեպքում։ Այս քայլով մենք մի կողմից կկանխենք շտապօգնության անհարկի կանչերը, մյուս կողմից պոլիկլինիկական ծառայությունն առավել գրավիչ կդարձնենք»,-ասաց նա։
Ներկայացված գաղափարը մասնագետները գոհունակությամբ ընդունեցին։






