Արեւելյան Չինաստանում Սյուչժոու շրջանում արտադրամասի աշխատողը զրկվել է դաստակից, երբ հաստոցը շարքից դուրս է եկել: Այս մասին գրում է Metro պարբերականը։
Երբ տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, բժիշկները կանգնեցրել են արյունահոսությունը, սակայն հյուսվածքները չափազանց վնասված են եղել եւ բժիշկները չեն կարողացել կարել ձեռքը։ Որոշել են այն կարել ոտքին՝ սրնքամսից քիչ ներքեւ։ Մեկ ամիս անց դաստակը նորից վերադարձրել են իր տեղը։
Վիրահատությունն ութ ժամ է տեւել ու հաջող է անցել։ Յոթ ամիս անց տղամարդը հայտնել է, որ արդեն վերականգնում է զգայնությունը։ Բժիշկները շարունակում են հետեւել հրաշք-հիվանդին ու համարում են, որ դաստակի շարժումները նույնպես կարող են վերականգնվել։








