Իսպանիայի բնակչի մոտ բակտերիալ վարակ է հայտնաբերվել, որը նախկինում երբեք չի նկատվել մարդկանց շրջանում: 53-ամյա տղամարդը ոտքը դրել է վարակված ներարկիչի վրա, որը ծակել է կոշիկի ներբանն ու ոտքի մեջ մտել: Նա աշխատել է Արագոնի Գյուղատնտեսական սննդային տեխնոլոգիաների եւ հետազոտությունների կենտրոնի կոյուղում, որտեղ ուսանողները խոզի բակտերիաներ են ուսումնասիրել:
Ծակոցից կարճ ժամանակ անց տղամարդն ուժեղ ջերմություն է զգացել, հոդերի շրջանում ցավ եւ գլխացավ: Նրան տեղափոխել են Սարագոսի Miguel Servet University Hospital հիվանդանոց: Բարեբախտաբար, հակաբիոտիկների օգնությամբ տղամարդը հաղթահարել է հիվանդությունը, որը հայտնի է խոզի բրուցելոզ անունով:
Մինչ այդ, հիվանդն աուտոիմունային խանգարում է ունեցել, որն արյունատար անոթների բորբոքում է առաջացնում: Դա նրան առավել խոցելի է դարձրել վարակների առջեւ:
Խոզի բրուցելոզը սովորաբար առաջանում է խոզերի օրգանիզմում, բայց այն կարող է փոխանցվել նաեւ այլ կենդանիների: Հիվանդությունն ախտահարում է վերարտադրողական օրգանները, ինչպես նաեւ հոդերն ու մարմնի այլ մասերը: Մարդու համար այս վարակը տեսականորեն կարող է ճակատագրական լինել, իսկ բժիշկները որեւէ պատվաստանյութ չունեն, որը կպաշտպաներ խոզերին կամ մարդուն: Մարդիկ կարող են խուսափել վարակվելուց, եթե մշակեն խոզերի հետ շփման ժամանակ ստացված կտրվածքները, ինչպես նաեւ այդ շփումից հետո լավ լվանան ձեռքերը:






