Հնդկաստանի Մադհյա-Փրադեշ նահանգում ապիրիլի 5-ին աղջիկ է ծնվել բնածին հազվագյուտ արատով, որի հետեւանքով աղջկա սիրտը դրսում է, հայտնում է Daily Star-ը:
Այն, որ պտղի հետ ինչ-որ բան այնպես չէ, ծնողները տեղեկացան դեռեւս ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, սակայն հետագա հետազոտությունների համար զույգը փող չուներ
«Մենք պատկերացնել իսկ չէինք կարող, որ մեր առաջնեկն այդպես կտառապի»,- ասել է նորածնի մայրը:
Բժիշկների գնահատմամբ՝ ողջ մնալու երեխայի շանսերը 50/50 են: Աղջկան տեղափոխել են Դելիի հիվանդանոց, որտեղ նրան կվիրահատի Հնդկաստանի Բժշկական գիտությունների ինստիտուտի մասնագետը:
Սրտի էկտոպիան, այսինքն՝ օրգանի տեղափոխումը անսովոր տեղ, չափազանց հազվադեպ է պատահում: Ըստ որում՝ զարգացման այսպիսի արատով փոքրիկների 90 տոկոսը մահացած է ծնվում կամ մահանում է կյանքի առաջին օրերին:





