Հնդկաստանի արեւմուտքում, Մախարաշտրա նահանգում տարեսկզբից մինչեւ ապրիլի 10-ը խոզագրիպից մահացել է 101 մարդ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ԱՆ պաշտոնական ներկայացուցչին։
Նրա խոսքով, իրավիճակը «վատացրել է վերջին մի քանի շաբաթներին օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն ու նվազումը»։
Բացի դրանից հիմա խոզի գրիպ է հայտնաբերվել նահանգի ևս 182 բնակիչների մոտ, եւս 7․4 հազար մարդու մոտ էլ նկատվում են հիվանդության բնորոշ ախտանշաններ, նրանք հետազոտություն կանցնեն։






