Այսօր, ապրիլի 2-ին ժամը 20։ 00-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը լուսավորվեց կապույտ լույսով՝ «Light It Up Blue» նախաձեռնության շրջանակներում, որը նվիրված է աուտիզմով հիվանդ երեխաներին։ Հիշեցնենք, որ այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է, եւ Երեւանը եւս միացել է համաշխարհային ակցիային։
2010 թվականից ի վեր կապույտ լույսով են լուսավորվում Նյու-Յորքի Empire State Building-ը, Կանադայի Տորոնտո քաղաքի CN Tower-ը եւ մի շարք այլ խոշոր քաղաքների կարեւոր շենքեր։ Կապույտ լույսը խորհրդանշում է այն փաստը, որ աուտիզմը ավելի հաճախ է հանդիպում տղա երեխաների մոտ:
Ցերեկը թատրոնի հարակից Ազատության հրապարակում բացվել էր «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» սաների նկարների եւ այլ աշխատանքների բացօթյա ցուցահանդեսը։
[gallery id=24]
Լուսանկարները Արսեն Սարգսյանի






