Շնչառական բուժումը կարող է օգնել որոշակի տիպի ողնուղեղի վնասվածքով մարդկանց ավելի բարձր արագությամբ եւ ավելի երկար քայլել, ցույց է տալիս կանադական նոր հետազոտությունը:
Թթվածնի ցածր պարունակությամբ բուժումից հետո ողնուղեղի թեթեւ վնասվածքներներով մարդիկ կարողացան մոտ 33 ֆուտ քայլել չորս վայրկյան ավելի արագ, քան նրանք, ովքեր պլացեբո էին ստանում:
«Ողնուղեղի վնասվածքից հետո վերականգնողական աշխարհը կարող է լինել տհաճ և սահմանափակ»,-ասաց հետազոտման հեղինակ՝ Ատլանտայի Էմորի համալսարանի բժշկական դպրոցի ֆիզիկական թերապիայի բաժնի դոցենտ Ռենդի Թրամբաուերը: «Ինչ որ մեկը կարող է ի վիճակի լինել փողոցը հենց հիմա անցնելու, բայց կարող է արդյո՞ք նա անել դա, երբ պետք է: Կամ ինչ-որ մեկը կարող է հասնել մթերային խանութ, բայց արդյո՞ք ունի նա գնումներ կատարելու դիմացկունություն»:
Ողնուղեղի վնասվածքներով հիվանդների համարյա երկու երրոդը չեն կարողանում շարժվել, ինչպես նախկինում, բայց նրանք ամբողջությամբ չեն կտրված աշխարհից, այդ պատճառով ողնուղեղի ոչ լրիվ խանգարումներով մարդիկ դեռ ի վիճակի են քայլել, բայց ոչ նախկինի պես:
Թթվածնի ցածր մակարդակները հանգեցնում են աճի գործոնի ազատման, որն էլ օգնում է վերականգնել նյարդերը և բարելավել իրենց ճկունությունը, - ասաց առաջատար հոդվածի համահեղինակ Մայքլ Ֆելինգսը:
Տվյալ հետազոտությունը մշակվել է, որպեսզի տեսնեն, թե արդյոք կարող է թթվածնի իջեցված պարունակությունը այդպիսի փոփոխություններ առաջացնի մարդու օրգանիզմում:Հետազոտությանը մասնակցեցին ողնուղեղի ոչ լիրվ վնասումով 19 մարդ: Նրանցից յուրաքանչյուրը կարող էր գոնե մեկ քայլ անցնել առաց կողմնակի օգնության:
Կամավորները բաժանվեցին երկու խմբի՝ մի խումբը պարբերաբար ստանում էր թթվածնի ցածր պարունակությամբ բուժումը, իսկ մյուսը՝ պլացեբո:Երկու շաբաթ անց խմեբրերը փոխվեցին բուժումներով:
Թթվածնով բուժում ստացողները, ի տարբերություն պլացեբո ստացողների լավացրեցին իրենց արագությունը 3.8 վարկյանով 33 ֆուտ անցնելիս:Նրանք նաեւ կարողացան վեց րոպեի ընթացքում անցնել 328 ֆուտով ավելի երկար ճանապարհ:
«Սա ոչ մեծ, բայց լավ մտածված հետազոտություն էր, որը ցույց տվեց , որ ողնուղեղի հարաբերականորեն թեթեւ վնասվածքներ ունեցողները թթվածնի ցածր պարունակությամբ բուժման օգնությամբ կարող են ունենալ որոշակի լավացումներ»,- ասաց Տորոնտոյի համալասարանի նեյրովիրաբույժ Ֆելինգսը:






