ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված Կառուցվածքային բարեփոխումների օպտիմալացման հանձնաժողովն ամփոփում է երկրում հոգեկան առողջության պահպանման ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքների առաջին փուլը։ Բժշկական կենտրոնների, մահճակալների եւ մասնագետների օպտիմալ քանակների սահմանման նպատակով, համագործակցելով Համաշխարհային բանկի միջազգային փորձագետների հետ, առաջին հերթին գույքագրվել են հոգեբուժական ծառայություններ մատուցող բոլոր հաստատությունները եւ նրանց գործառույթները։ Ըստ հիվանդությունների տեսակների վերլուծվել են դիմելիության ցուցանիշները, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը (մահճակալների նվազագույն, միջին  առավելագույն զբաղվածությունն ըստ առանձին բժշկական հաստատությունների), կադրային հագեցվածությունը  բազմաթիվ այլ ցուցանիշներ։

Ուսումնասիրվել են ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, ռազմավարական ծրագրերը, ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաեւ միջազգային փորձը։

Ի մի բերելով հավաքագրված տեղեկատվությունը, ակտուարական հաշվարկներն ու առկա խնդիրները` հանձնաժողովը  կմշակի եւ կներկայացնի ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկների փաթեթ։