Ներկայումս շատ հաճախ քննարկվում է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի թեման, ինչպես նաեւ այն հարցը, որ հիվանդների քանակությունը գնալով շատանում է, բայց շատ հազվադեպ են քննարկվում սեռական եւ այլ վարակների կանխարգելման թեմաները: Այս մասին Երեւանում նոյեմբերի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
«Այսօր այս խնդիրը դարձել է ժամանակակից ընտանիքների լուրջ խոչընդոտ՝ ինչպես ընտանիքի պլանավորման, այնպես էլ՝ ինտիմ կյանքի տեսակետից: Մասնագետներին այցելող տարբեր սեռավարակներով մարկանց քանակը շատանում է: Բժշկի մոտ հաճախակի այցելություններ ավելի շատ նկատվում են աշնանային շրջանում, իսկ դա կապված է ամառվա ընթացքում թեթեւամիտ պահվածքի հետ: Մասնավորապես խոսքը գնում է համասեռավարակների մասին: Այս դեպքում պետք է ավելի զգոն լինել եւ իմանալ կանխարգելիչ միջոցառումների մասին, քանի որ այդպիսի վիրուսներն ու վարակները փոխանցվում են հենց այդ ճանապարհով»,- ասաց նա:
Շահրամանյանը նշեց, որ երիտասարդները քիչ են տեղեկացված պահպանակաների կիրառման մասին: Օրինակ, որ չի կարելի շաբաթներով եւ ամիսներով պահել պահպանակը, քանի որ այն կորցնում է պաշտպանիչ հատկությունները: Հաշվի առնելով հայկական մտածելակերպն եւ ավանդույթները՝ կարելի է հայ անչափահասներին բավականին գրագետ կերպով բացատրել պաշտպանիչ միջոցների մասին:
Սեքսոպաթոլոգը նաեւ նշեց, որ կանխարգելիչ միջոցառումները պարտադիր են բոլորի համար, քանի որ զուգընկերոջ համար նույնպես ռիսկ կա:Եթե ժամանակին չբուժել սեռավարակները, անպտղության զարգացման ռիսկ կա, մասնավորապես տղամարդկանց մոտ: Այսպիսի խնդիրները նրանց ավելի շատ են հետապնդում: Յուրաքանչյուր ոք, ով սկսում է ապրել սեռական կյանքով, պետք է հոգ տանի իր առողջության մասին՝ անցնելով որոշ հետազոտություններ, քանի որ որոշ սեռավարակներ չունեն ախտանիշեր (քոր, այրոց եւ այլն) եւ կարող են ուղղակի հիմնովին վնասել միզասեռական համակարգը եւ ոչ միայն: «Սխալ է, երբ շատերն ասում են «ինձ ոչինչ չի անհագնստացնում, ինչի՞ս է պետք հետազոտվել»:
Մասնագետի խոսքով, ավելի բարձր ռիսկի խմբում են գտնվում մարմնավաճառությամբ զբաղվողները: « Ինձ մոտ անձամբ կասկած է հարուցում այն պնդումը, որ այդ մարդիկ մոլորակի մյուս բնակիչներից ավելի հաճախ են հետազոտվում եւ անալիզներ հանձնում»,- նշեց նա: Ինչպես նաեւ միգրանտները հաճախ են դառնում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կրող: Հայրենիք վերադառնալով՝ այս մարդիկ չեն մտածում սեքսոպաթոլոգի այցելելու մասին: «Ստուգվել պետք է մշտապես, այլ ոչ թե այն ժամանակ, երբ կսկսեն խոսել վարակի մասին, ՁԻԱՀ-ի կանխարգելման Համաշխարհային օրվան մոտ: Սեռավարակներն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել»,- նշեց սեքսոպաթոլոգը , ավելացնելով, որ հենց այս պատճառով պետք է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը բնակչության շրջանում:
Պատասխանելով NEWS.am Medicine –ի այն հարցին, որ հնարավոր չէ արդյո՞ք պարտադիր հետազոտություն մտցնել մոտակա արտերկրից առանց գումար, բայց վիրուսներով եւ մի կույտ վարակներով Հայաստան վերադարձող տղամարդկանց համար, սեքսապաթոլոգը պատասխանեց, որն ինքն էլ քանիցս առաջարկել է, որպեսզի հետազոտությունները դառնան կյանքի նորմ:
«Արտերկրից վերադարձող մարդը պետք է հասկանա, որ վտանգի է ենթարկում ոչ միայն իր սեռական առողջությունն, այլ նաեւ իր կնոջ առողջությունը: Առաջին հերթին, պետք չէ կնոջ հետ չպաշտպանված սեռական հարաբերությունների մեջ մտնել, քանի որ, պետք է արդեն ենթագիտակցաբար հասկանալ, որ «միգուցե ինչ-որ բան եղել է» եւ դա կարող է ճակատագրական լինել: Երկրորդ հերթին, կինը պետք է առանց վեճերի ամուսնուն բացատրի, որ պետք է հետազոտվել: Հավատացեք, դա ավելի լավ է , քան ուղղակի ստվերում ապրելը՝ ամենինչի վրա փակելով աչքերը, եւ մտածել, թե ամոթ է դրա մասին խոսել: Այդ բոլորը բերում է շատ տխուր արդյուքների:
Ինչ վերաբերվում է պարտադիր հետազոտություններին, ապա մենք չենք կարող պարտադրել: Մենք մեր ելույթներում միշտ նշում ենք, որ «խոպանից» վերադարձող մարդիկ, պետք է անցնեն կանխարգելիչ հետազոտություն» ,- նշեց նա:






