Չինաստանից եւ Շվեյցարիայից գիտնականները հավելված են մշակել, որը թույլ է տալիս վերահսկել արյան մեծ շաքարի մակարդակը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:
Հետազոտողները դիաբետով հիվանդ մկների մասնակցությամբ փորձ են անցկացրել: Կրծողներին բջիջներ են փոխպատվաստել, որոնք օգնել են ինլուսին արտադրել, ինչպես նաեւ այլ հորմոններ՝ արյան մեջ գլյուկոզայի քանակությունը կարգավորելու համար: Որոշակի երկարությամբ ալիքների ազդեցությամբ բջիջները նյութ են արտադրում:
Բջիջներ եւ կարմիր ստերոիդներ փոխպատվաստելուց առաջ դրանք տեղադրել են հիդրոգելային թաղանթի մեջ: Սմարթֆոնի հավելվածի օգնությամբ մասնագետները վերահսկել են ճառագայթման ինտենսիվությունն ու տեւողությունը, ինչի շնորհիվ կարողացել են որոշել բջիջների արտադրած հորմոնների ծավալը:
Այսպիսով, հետազոտողները կարողացել են պահպանել դիաբետով հիվանդների համար անհրաժեշտ գլյուկոզայի մակարդակը:
Գիտնականների կարծիքով՝ այս տեխնոլոգիան թույլ կտա ապագայում զարգացման բուժման պոտենցիալը՝ հիմնված բջիջների փոխպատվաստման վրա:






