Հարավային Կորեայի իշխանությունները 55,1 մլրդ վոնով (48,8 մլն դոլար) տուգանել են շվեյցարական դեղագործական Novartis ընկերությանը՝ իրենց արտադրանքի վաճառքը մեծացնելու նպատակով բժիշկներին կաշառելու պատճառով, նաեւ դադարեցրել են ընկերության մի քանի դեղամիջոցների ապահովագրական վճարումները, հայտնում է Reuters-ը:
Հարավային Կորեայի Առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը հայտարարել է իր որոշման մասին՝ դադարեցնել երեք դեղամիջոցների 9 դեղաձեւերի ապահովագրական վճարումները, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար Exelon դեղի: Դրանից զատ, ԱՆ-ը տուգանել է 15 դեղագործական ապրանքանիշների 33 անուն դեղամիջոցները:
Հարավային Կորեայի Առողջապահության նախարարությունը վերջնական որոշումը կընդունի մեկ ամիս անց՝ գերատեսչության որոշման հետ կապված շվեյցարական ընկերության պատասխանը քննարկելուց հետո:
Մարտին Սննդամթերքի եւ դեղամիջոցների անվտանգության հսկողության նախարարությունը տուգանել էր շվեյցարական ընկերությանը եւ արգելել մի քանի դեղերի վաճառքը:






