էստրոգենի ցածր պարունակությունը դաշտանադաարից հետո պատճառ չի հանդիսանում տրամադրության փոփոխությունների եւ վատ հիշողության համար:
Այս բացահայտման հիման վրա հետազոտողները կարծում են, որ ոչ մի հիմք չկա դաշտանադադարից հետո հոգեկան բարվոքության համար կիրառել փոխարինող հորմոնալ թերապիա:
Այն ժամանակ, երբ էստրոգենը կապ չունի հոգեկան ոչ մի առավելության հետ, հետազոտությունը ցույց տվեց, որ մեկ այլ հորմոն՝ պրոգեստերոնը, կարող է ազդել ավելի երիտասարդ կանանց մոտ մտածողության կարողության վրա:
Սեռական հորմոններ էստրոգենն ու պրոգեստերոնը սովորաբար սկսում են պակասել 30-ից 40 տարեկան կանանց մոտ, եւ վերջին հաշվով դա հանգեցնում է դաշտանադադարի եւ ծնելիության կարողության ավարտին: Դաշտանադադարի սկզբի միջին տարիքը մոտավորապես 50-նն է, հաղորդում է Newsmax Health-ը։
Փոխարինող հորմոնալ թերապիայի առավելություններն ու վնասը միշտ վեճերի պատճառ են եղել:Նախկին հետազոտությունները դաշտանադադարից հետո փոխարինող հորմոնալ թերապիայի օգտագործումը կապում էին սրտային հիվանդությունների, ինսուլտների, թրոմբոզների եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ, հաղորդում է Newsmax Health-ը։
Բժիշկ Ջենիֆեր Վուն՝ Նյու Յորքում Լենոքս Հիլլի հիվանդանոցի մանկաբարձ- գինեկոլոգը, ասում է, որ դաշտանադադարից հետո «շատ կանայք կարծում են, որ էստրոգենի ցածր պարունակությունը կարող է հանգեցնել մտավոր ունակությունների նվազման»:
«Մտավոր ունակությունները պահպանելու փորձը դեռեւս առիթ չի հանդիսանում կրելու համար հորմոնալ թերապիայի բոլոր ռիսկները», - ասաց նա:
Որոշ գիտնականներ ենթադրեցին, որ էստրոգենի ազդեցությունը մտածողության վրա կախված է այն բանից, թե դաշտանադադարից հետո ինչքան շուտ է բարձրանում հորմոնների մակարդակը: Սա ուսումնասիրելու համար՝ հետազոտողները կանանց բաժանեցին երկու խմբի՝ նրանց, ում դաշտանադադարը սկսվել է 6 տարի առաջ, եւ նրանց, ումը սկսվել է 10 տարի առաջ:
Նրանք բացահայտեցին, որ արյան մեջ էստրոգենի մակարդակի եւ մտավոր ունակությունների միջեւ կապը դաշտանադադարից հետո նույնն է երիատասարդ եւ ծեր կանանց մոտ:






