Հնդկաստանի խոշոր հիվանդանոցներից մեկի հարյուրավոր բժիշկներ մայիսին կսկսեն ինքնապաշտպանության դասընթացների հաճախել, որպեսզի սովորեն իրենց պաշտպանել հիվանդներից եւ նրանց հարազատներից:
Բժիշկներին կուսուցանեն պրոֆեսիոնալ մարզիկները, որոնք մարտարվեստով են զբաղվում:
Վերջին հետազոտություններով պարզվել է, որ անցյալ տարի բժիշկների 40 տոկոսը հարձակման կամ վիրավորանքների է ենթարկվել, հայտնում է Hindustan Times-ը:
Մարտին բժիշկների նկատմամբ բռնություն կիրառելու 3 դեպքերի մասին հաղորդումներից հետո Մահարաշթրա նահանգի շտապ օգնության բաժանմունքի եւ պոլիկլինիկաների ավելի քան 3 հազար աշխատակիցներ գործադուլ են արել ի համերաշխություն տուժած գործընկերների:
Հինգ օր շարունակ բողոքող բժիշկներն աշխատել են սաղավարտներով, այնուհետեւ ղեկավարությանը խնդրել են ինքնապաշտպանության դասընթացներ կազմակերպել:
Մայիսի 15-ից բժիշկները կսկսեն թեքվոնդոյի ամենօրյա մարզումները: Հիմնական դասընթացը 6 ամիս կտեւի: Ավելի բարձր ցուցանիշների հասնել ցանկացողները կարող են խորացված ծրագիր անցնել, որը հաշվարկված է 2,5 տավա համար:






