Կլինիկահետազոտական FMD K&L ընկերությունը առաջիկա 18 ամսում աշխատակիցների թիվը կհասցնի 150-ից 200 մարդու: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ընկերության եվրոպական ստորաբաժանման ղեկավար Կիրիտ Վելանին:
Նա հայտնեց, որ ընկերությունը ժամանակին որոշել էր Հայաստանում գրասենյակ բացել, քանի որ լավ մասնագետներ ունի՝ ե՛ւ բժիշկներ, ե՛ւ մաթեմատիկոսներ, ե՛ւ ծրագրավորողներ:
«Ինչ վերաբերում է աշխատանքային ծախսերին, ապա դրանք համեմատելի են Հնդկաստանի հետ, այսինքն՝ ընդհանուր առմամբ ոչ այնքան մեծ»,- հայտարարեց նա:
Այս պատճառով ընկերությունը կշարունակի հայաստանյան ստորաբաժանումը զարգացնել, հավելեց Վելանին:






