ԱՄՆ Միսուրիի նահանգի Սենթ Լուիսի դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է 110 մլն դոլարի փոխհատուցում վճարել մի կնոջ, որը քաղցկեղով հիվանդացել է՝ օգտվելով ընկերության փոշենյութ պարունակող արտադրանքից, փոխանցում է Reuters-ը:

Դատարանում կինը նշել է, որ J&J-ի արտադրած փոշենյութը 40 տարի շարունակ օգտագործել է ամեն օր: 2012 թվականին իր մոտ ձվարանների քաղցկեղ են ախտորոշել, որը հետո տարածվել է լյարդի վրա: Ներկայումս տուժողը քիմիաթերապիայի կուրս է անցնում:

Ընկերության ղեկավարությունն, իր հերթին, ցավակցել է կնոջը, սակայն հայտարարել է դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

Նշվում է, որ Սենթ Լուիսի դատարանում համանման 2400 հայցերով ընկերությունից պահանջվող փոխհատուցումների շարքում 110 մլն դոլարի գումարը ռեկորդային է դարձել: