Լիբերիայում նոր անհայտ մահաբեր հիվանդության զոհերի թիվը 28-ի է հասել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարեւիչը։

Հիվանդացության առաջին դեպքերը գրանցվել էին Գրինվիլ քաղաքում տեղի կրոնական առաջնորդի հուղարկավորությունից հետո, հուղարկավորությանը մասնակիցների շրջանում։ Այդ օրվանից առայսօր, վերջին տվյալներով, արդեն 13 մարդ է մահացել։

Հիվանդության ախտանիշներից են լուծն ու սրտխառնոցը։ Ընդ որում ԱՀԿ-ն հաստատել է, որ խոսքը Էբոլա հիվանդության կամ Լասսա տենդի մասին չէ։ Հիմա կենսաբանական նյութերը ուղարկվել են ԱՄՆ-ի ու ՀԱՀ լաբորատորիաներ՝ հետազոտության։

Ռոսպոտրեբնադզորը հայտնում է, որ հիվանդացության պատճառը կարող էին լինել վարակված մթերքների կամ ջրի գործածումը։

2014-ի փետրվարին Գվինեայում գրանցվել էր Էբոլա տենդի բռնկում, հետո վիրուսը տարածվել էր նաեւ հարեւան Սիերա –Լեոնեի ու Լիբերիայի վրա։ Այդ երեք երկրներում համաճարակի բռնկումից ի վեր մահացել է ավելի քան 11 հազար մարդ, եւս 28 հազարը վարակվել է։ Վիրուսը մարդուն է փոխանցվում վարակված մարդկանց աճյունի հետ շփման ժամանակ։