Գլոբալ տաքացումը կարող է մարդկանց սպառնալ անհայտ հիվանդությունների համաճարակներով: Ֆրանսիայի Էկս-Մարսելի համալսարանի կենսաբանները կարծում են, որ կլիմայի փոփոխությունները կարթնացնեն բակտերիաներին եւ վիրուսներին, որոնք հարյուրամյակներով սառած վիճակում են եղել, հայտնում է Independent-ը:
Գիտնականների կարծիքով՝ վիրուսները, որոնցով մարդկությունը տառապել է դեռեւս հնադարում, ցրտելիս կարող էին պահածոյացվել եւ այս կերպ պահպանվել: Սառած բնահողը լավագույն տեղն է, որպեսզի բակտերիաները ողջ մնան երկար ժամանակահատվածում:
«Հավերժական սառածությունը շատ լավ պաշտպանություն է մանրէների եւ վիրուսների համար, որովհետեւ այն սառն է, չկա թթվածին եւ մութ է»,- ասել է համալսարանի կենսաբան Ժան Միշել Կլավերին:
2014 թվականից Կլավերին հետազոտում է միկրոօրգանիզմները, որոնք հավերժական սառածության մեջ են: Նրան հաջողվել է հայտնաբերել մի քանի ախտածին վիրուսներ, որոնք մարդկությանը սպառնալիք են ներկայացնում: Նրա խոսքով՝ այսօր սառած բնահողով շրջանները շարունակում են անբնակ մնալ: Այդուհանդերձ, ներկայումս վիրուսների արթնացումը հնարավոր է նաեւ հորատման եւ լեռնային աշխատանքների ընթացքում:
Սպառնալիքներից մեկը կարող են լինել վիրուսները, որոնցից տառապել են նեանդերթալցիները: Դրանց մարդու իմունային համակարգը կարող է պատրաստ չլինել այն կրողների հետ շփումների երկրարատեւ բացակայության պատճառով: Ֆրանսիացի գիտնականները կարծում են, որ այսօր հնարավոր չէ խոսել իրեն ինֆեկցիաներից եւ համաճարակներից ընդմիշտ ազատելու մարդկության ունակության մասին:






