Ստուգաբանությանն անհայտ մահաբեր հիվանդության պատճառը, որը ծագել է Լիբերիայում եւ 13 մարդու կյանք խլել, հնարավոր է՝ մենինգիտի հարուցիչով վարակվելն է: Այս մասին հայտնում է Science-ը:

Փսխումով, փորլուծությամբ եւ հալյուցինացիաներով առաջին կին հիվանդը Մենվիլի հիվանդանոց է ընդունվել ապրիլի 23-ին: Մեկ ժամ անց նա մահացել է: Ավելի ուշ համանման ախտանիշներով 29 հիվանդներ են հոսպիտալացվել: Քանի որ ապրիլի 22-ին  նրանք մասնակցել են կրոնական գործչի հուղարկավորությանը, բժիշկները ենթադրել են, որ պատճառը կարող էր թունավորումը լինել:

Մինչ օրս հայտնաբերվել է հիվանդության 31 դեպք, 13 մարդ մահացել է: Անմիջապես էբոլա են կասկածել: Հիվանդության ախտանիշները տարբերվում էին, բայց այս տեսության օգտին էր վկայում հիվանդության սրընթաց ընթացքը եւ բարձր մահացությունը: Դրանից բացի, հենց այս արեւադարձային հիվանդությունն էր հաճախ կապվում թաղման արարողությունների հետ:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հայտարարության համաձայն՝ 4 հիվանդների մենինգոկոկի (Neisseria meningitidis) С շիճուկի ստուգման անալիզի արդյունքները դրական են եղել: Այս բակտերիան առաջացնում է գլխուղեղի թաղանթների բորբոքում, որը բուժման բացակայության դեպքում հիվանդների 50 տոկոսի մահ է առաջացնում: Միկրոօրգանիզմը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով ու խոշոր համաճարակներ է առաջացնում Սահարայի եւ հասարակածի միջեւ գտնվող աֆրիկական երկրներում: Սակայն մինչեւ հիմա Լիբերիայում մենինգիտի դեպքեր չէին նկատվել:

Չնայած ճշգիտ ախտորոշումը կհաստատվի մյուս անալիզների կատարումից հետո, ավելի քիչ կասկածներ է առաջացնում այն, որ հարուցիչը մենինգոկոկն է, նշել են բժիշկները: Այսպես՝ 2 հանգուցյալների դիահերձմամբ պարզվել են մենինգիտին հատուկ նշաններ: Ըստ որում, ինչպես նշում են մասնագետները, կլինիկական պատկերն այս հիվանդության համար անսովոր էր:

Լիբերիայի առողջապահության նախարար Բերնիս Դանը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է այս հիվանդության դեմ զանգվածային պատվաստման հնարավորությունը: