ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Լորիի տարրական դպրոցում, ինչպես հայտնել են բժիշկները, մեծ թվով թունավորված երեխաներ կան, որոնցից ոմանց մոտ հայտնաբերվել է նորովիրուսի դրական արդյունք:

Հիլսբորոյի դպրոցական շրջանը հայտարարել է, որ անցած հինգշաբթի հիվանդների թիվը հասել է 12 մարդու: Սակայն արդեն 2 օր հետո այն աճել է մինչեւ 100 երեխա: «Չնայած դպրոցական շրջանը կամ բժիշկները կարող են ենթադրել, որ բոլոր երեխաները հիվանդացել են, դեռեւս աշակերտներ կան, որոնց ծնողները բժշկի չեն դիմել կամ չեն վերցրել հետազոտության արդյունքները»,- ասել է դպրոցական շրջանի ներկայացուցիչ Տանյա Արյան:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ նորովիրուսը ստամոքսի կամ աղիների բորբոքում է առաջացնում: Նորովիրուսի ախտանիշներն են՝ փորլուծությունը, սրտխառնոցը, փսխումը, ստամոքսի ցավերը,  տենդը, գլխացավը եւ նույնիսկ մարմնի ընդհանուր ցավը: Երեխաների մոտ ախտանիշները սովորաբար զարգանում են վարակվելուց հետո 12-48 ժամվա ընթացքում: