Էբոլա տենդի բռնկում է գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որի հետեւանքով արդեն 3 մարդ մահացել է, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Մահվան դեպքերը գրանցվել են ապրիլի 22-ին: ԱՀԿ-ի տվյալներով՝ տենդի բռնկումն առնչվել է Կենտրոնաֆրիկական Հանրապետության սահմանի հարեւանությամբ գտնվող Ստորի Ուելե նահանգի արեւադարձային անտառներ շրջաններին:
Կոնգոյում Էբոլայի վերջին բռնկումը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ հիվանդության հետեւանքով 49 մարդ էր մահացել:
Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը սուր վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների որոշ տեսակների: Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակը հիմնականում տարածվել է երեք երկրներում՝ Գվինեայում, Սիերա Լեոնեում եւ Լիբերիայում:






