Մթերքների եւ դեղորայքի վերահսկման ամերիկյան գործակալությունը (FDA) հաստատել է հերոինի եւ օփիոիդների գերդոզավորման դեմ հակաթույն, որը բժիշկները կարող են տրամադրել ընտանիքի անդամներին կամ խնամակալներին՝ ձեռքի տակ, գրպանում կամ դեղատուփում ունենալու համար: Evzio-ն նոր սարքավորում է, որն ինքնաբերաբար ներմուծում է նալոքսոնի՝ օփիոիդային գերդոզավորման դիմաց հակաթույնի, ճիշտ դեղաչափ, հաղորդում է Fox News-ը:

Նալոքսոնի ներարկումը սովորաբար կատարվում է շտապ օգնության մեքենաներում կամ հիվանդանոցներում: Սակայն գերդոզավորումից մահվան դեպքերի ավելացման հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել ապահովել մարդկանց այդպիսի պաշտպանությամբ:

Համաձայն FDA հաղորդագրության Evzio սարքավորումը յուրաքանչյուր ցանկացողի թույլ է տալիս դեղամիջոց ներմուծել: Միացնելուց հետո Evzio-ն բանավոր կարգադրություններ է կատարում, ինչպես օրինակ՝ սրտի կանգի ժամանակ օգտագործվող դեֆիբրիլյատորները ոչ մասնագետների համար:

Հակաթույնը չի փոխարինում բժշկական օգնությունը, ասվում է FDA թողարկման մեջ, քանի որ գերդոզավորման ժամանակ հավելյալ բուժում է անհրաժեշտ: