Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Պերուում մլակային տենդի համաճարակի մասին: Դեպքերի մեծ մասն արձանագրվել է երկրի հյուսիս-արեւմտյան Պյուրո քաղաքում: Ամեն օր այս քաղղաքում վարակի շուրջ 300 նոր դեպք է արձանագրվում:
Հիվանդությունն արդեն 19 մարդու կյանք է խլել: Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, տենդով վարակվել է 3.150 մարդ, ավելի քան 12.000 մարդ էլ վարակի կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել:
Մլակային տենդը վիրուսային հիվանդություն է, որը փոխանցողները մլակներն ու մոծակներն են: Հիվանդների մահճակալները ծածկում են մոծակների դեմ ցանցերով՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով:






