Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական ախտաբանության մասնագիտացման ղեկավար, կլինիկական ախտաբանության լաբորոտորիայի ղեկավար, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ Ալեքսանդր Սուրենի Կանայանը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

ԱլեքսանդրԿանայանը 100-ից ավելի գիտական աշխատության հեղինակ է, տպագրվել է աշխարհի լավագույն պարբերականներում՝իր փորձը կիսելով արտասահմանյան գործընկերների հետ:

 Դերենիկ Դումանյանը եւ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմը խորապես ցավակցում են ԱլեքսանդրԿանայանի հարազատներին ու մերձավորներին: