ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը եւ նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն աշխատանքային այցով մեկնել են Շվեյցարիա` մասնակցելու մայիսի 22-24- ը Ժնեւում կայանալիք Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:
Ասամբլեան քննարկում է առողջապահության բնագավառում համաշխարհային նշանակություն ունեցող խնդիրներ, տալիս հանձնարարականներ եւ աշխատանքի ուղղություններ։
Այս անգամ օրակարգում ընդգրկվել են վարակիչ, ոչ վարակիչ հիվանություններին, հանրային առողջապահությանը, ֆինանսավորմանը վերաբերող և այլ կարևոր հարցեր: Կքննարկվի նաև 2018-2019թթ. համար առաջարկվող բյուջետային ծրագիրը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն վեհաժողովում կընտրվեն ԱՀԿ գլխավոր տնօրենը, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հինգ փոխնախագահ, հիմնական հանձնաժողովների նախագահներ, ստեղծվելու է գլխավոր հանձնաժողով:






