Հղիության ժամանակ աշխատանքի կորստի, բաժանման կամ մոտիկ մարդու մահվան պատճառով տարած սթրեսը կարող է երեխայի մոտ ասթմայի զարգացման հանգեցնել։
«Այս եզրակացությունները թույլ կտան բժիշկներին գնահատել պտղի մոտ ասթմայի զարգացման ոիսկը, մոր կյանքի դեպքերի մասին սովորական անկետա լրացնելով», - ասել է Պետրա Արկը Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանից, տեղեկացնում է Newsmax Health-ը.
Արկը եւ իր գործընկերները ուսումնասիրել են 1587 երեխաների եւ իրենց մայրերի տվյալները, ովքեր մասնակցել են հղի կանանց ավստրալական ծրագրին։
Ապագա մայրերին հարցնում էին սթրեսային իրադարձությունների մասին հղիության սկզբում եւ վերջում։ Այնուհետեւ երեխաների մոտ ստուգում էին ասթմայի, էկզեմայի եւ այլ ալերգիկ հիվանդությունների առկայությունը 6 եւ 14 տարեկանում։
Հետազոտողները հաշվել են, որ երեխա ժամանակ ասթմայի կամ էկզեմայի առկայության հավանակությունը ավելի բարձր է եղել այն երեխաների մոտ, ում մայրերը սթրես են տարել հղիության երկրորդ կեսում։






