Ցրված սկլերոզի համաշխարհային օրը նշվում է մայիսի 27-ին: Օրը հիմնադրվել է 2009 թվականին Ցրված սկլերոզի միությունների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է հիվանդության մասին իրազեկումը, ազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների միավորումը, ցրված սկլերոզի խնդիրների գլոբալ շարժման ֆինանսավորման աղբյուրների որոնումը:

Ցրված սկլերոզը ծերանալու հետ ոչ մի կապ չունի: Սա աուտոիմունային հիվանդություն է, խզում ուղեղի պահպանման իմունային համակարգի աշխատանքի մեջ. խզում է կատարվում, եւ իմունային համակարգը սկսում է ուղեղը գրոհել՝ որոշակի պատճառներով հակամարմիններ արտադրելով, եւ վնասում է նյարդային բջիջներն ու դրանց հաղորդիչները: Ցրված սկլերոզի դեպքում սկլերոտիկ վահանակները կարող են հայտնվել գլխուղեղի եւ ողնուղեղի ցանկացած հատվածներում, որի հետեւանքով հիվանդությունը կոչվում է ցրված:

Հիվանդությունը սովորաբար արտահայտվում է տեսղության խանգարմամբ, մկանների թուլությամբ, զգայունության եւ շարժումների կողմնորոշման խանգարմամբ: Ցրված սկլերոզի կլինիկական արտահայտություններն ընդհանուր առմամբ շատ տարբեր են, որի պատճառով ախտորոշումը հաճախ դժվարանում է:

Քանի որ հիվանդությունն աուտոիմունային է, ապա այն գործնականում անհնար է կանխատեսել: Տարբերություն կա նաեւ տարբեր երկրներում ցրված սկլերոզի տարածվածության միջեւ՝ այն ավելի հաճախ է հանդիպում հյուսիսային երկրներում, իսկ Աֆրիկայի երկներում գրեթե չի հանդիպում: 100 հազար բնակչին բաժին է ընկնում հիվանդության 20-ից մինչեւ 40 դեպք:

Ցրված սկլերոզը, ինչպես ցանկացած այլ քրոնիկական հիվանդություն, անհնար է լովին բուժել, սակայն հնարվոր է ժամանակակից իմունոմոդուլացնող դեղամիջոցներով փոխել ցրված սկլերոզի ընթացքը: